Հայրենական մեծ պատերազմի տավուշցի վետերանը 100 տարեկան է. մարզպետը շնորհավորել է վետերանին


Հայրենական մեծ պատերազմի տավուշցի վետերանը 100 տարեկան է. մարզպետը շնորհավորել է վետերանին

  • 15-03-2021 18:51:44   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

 
Հայրենական մեծ պատերազմի վետերան, տավուշցի Գվիդոն Հախվերդյանը դարձավ 100 տարեկան. մարզպետ Հայկ Չոբանյանը այցելել և շնորհավորել է վետերանին:
 
«Ձեր կյանքում դուք ոչ միայն աշխատանքային հարուստ ձեռքբերումներով ճանապարհ եք անցել, այլև, որպես Հայրենական մեծ պատերազմի բովով անցած վետերան, հայրենասիրության կենդանի օրինակ եք թե՛ երիտասարդների, թե՛ վաղվա սերունդների համար»,- ասել է Չոբանյանը: 
 
Գվիդոն Հախվերդյանը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է որպես հրետանավոր, նաև` հետախույզ։ Մի հետախուզության ընթացքում ձեռք բերելով արժեքավոր տեղեկություն՝ Հախվերդյանը պարգևատրվում է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Այնուհետև մարտերում ունեցած խիզախության համար նա կրկին պարգևատրվում է նույն շքանշանով, բայց արդեն 1-ին աստիճանի։ Մարտական ուղին ավարտում է Բեռլինում։ Խիզախ մարտիկի կուրծքը զարդարում է ևս մի պարգև՝ Փառքի 3-րդ աստիճանի շքանշանը։
 
Հաղթանակից հետո վերադառնալով հայրենի գյուղ՝ Գվիդոն Հախվերդյանը դառնում է անասնաբուծական ֆերմայի ղեկավար և գյուղատնտեսության ոլորտում հասնում տպավորիչ արդյունքների:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play