Ռուս դիվանագետները ցավակցություն են հայտնել Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ
13-04-2021 15:29:16 | Հայաստան |
Արտաքին գործերի նախկին նախագահների Համաշխարհային խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքական Ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, ռուսական Դիվանագետների Ասոցիացիայի նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը ցավակցություն են հայտնել Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ:
Դիվանագետները նշում են՝
« Արման Գառնիկի Նավասարդյանի մահվան մասին լուրը ծանր ցավով արձագանք գտավ ռուսական դիվանագետների, բոլոր նրանց սրտերում, ովքեր գիտեին , աշխատել էին և բարեկամություն արել այդ հրաշալի մարդու, փայլուն դիվանագետի , բարձրագույն մակարդակի տեր պրոֆեսիոնալի հետ: Նրանց գնահատմամբ, Արման Գառնիկի Նավասարդյանն անցել է դիվանագիտական ծառայության բոլոր աստիճանները՝ հասարակ թարգմանչից հասնելով մինչև Արտակարգ և Լիազոր դեսպանի աստիճանի:
Աշխատել է Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում և Լիբանանում: Զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի բարձր պաշտոնը: Նա ամենուրեք հմտացել և արժանապատիվ կերպով պաշտպանել է իր ներկայացրած երկրի շահերը: Նրան խորապես հարգել են ոչ միայն իր հայրենիքում , այլև այն երկրների ներկայացուցիչները, որտեղ նա աշխատել է թե՛ խորհրդային, և թե՛ հետխորհրդային ժամանակաշրջանում:
Արման Գառնիկի Նավասարդյանն իր հայրենիքի՝ Հայաստանի մեծ և նվիրյալ ջատագովն էր ու սիրահարը: Դրա հետ մեկտեղ նա իսկական ինտերնացիոնալիստ էր, սիրում էր Ռուսաստանը: Հանդիսանալով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համոզված կողմնակիցը՝ նա ամեն կերպ նպաստում էր վերջինների կայացմանը: Եվ այս վշտալից ժամին մենք մեր գլուխներն ենք խոնարհում նրա պայծառ հիշատակի առաջ, խորապես վշտանում ենք և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, մտերիմներին և Հայաստանի ողջ ժողովրդին :
Նրա մասին հիշողությունը կպահենք մեր սրտերում, հուսալով, որ Հայաստանը կհավերժացնի իր հավատարիմ զավակի հիշատակը» ,- նշում են Արտգործ նախկին նախարարների համաշխարհային խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքականության նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, Ռուսական դիվանագետների Ասոցիացիայի նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը: