Հանդիպում անասնաբուժների հետ Շիրակի մարզում

21-04-2021 10:32:22   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն


Ապրիլի 23-ը անասնաբույժի միջազգային օրն է: Հայաստանում անասնապահությունը զարգացած է Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: 
 
Այսօր Շիրակի մարզում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան
Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանդիպել են մարզի անասնաբուժների հետ: 
 
Կարևորվել է անասնաբուժների ջանքերը հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև սահուն սերնդափոխությանն ուղղված շարունակական ուսուցման գաղափարը: 
 
Ներկայացվել են ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, քննարկվել են անասնաբուժներին հետաքրքրող հարցեր:
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 90 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար