Հայաստանի օմբուդսմանը խնդրել է վրաց գործընկերոջը անցկացնել<br /> «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամների դատավարության<br /> մոնիտորինգ<br />


Հայաստանի օմբուդսմանը խնդրել է վրաց գործընկերոջը անցկացնել
«Միասնական Ջավախք» կազմակերպության անդամների դատավարության
մոնիտորինգ

  • 25-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել վրաց գործընկերոջը, որում մտահոգություն է հայտնել այն հայտարարությունների կապակցությամբ, թե «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամներ Վահագն Չախալյանի, Գուրգեն Շիրինյանի եւ նրանց ընտանիքների անդամների դատավարությունն անցնում է օրենքի խախտումներով: Ա.Հարությունյանը Սոզար Սուբարիին հղած նամակում, հիշեցնելով փոխադարձ պայմանավորվածությունները, խնդրել է անցկացնել այդ դատավարության մոնիտորինգ եւ պարզել` արդյո՞ք ջավախահայերի հանդեպ պահպանվում են մարդու իրավունքները:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play