Մոռացե՛ք դրա մասին, Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև 2018 թ.-ից պատկանում է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան


Մոռացե՛ք դրա մասին, Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև 2018 թ.-ից պատկանում է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

  • 03-05-2021 16:16:38   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև 2018 թվականից պատկանում է ժողովրդին: «Նոյյան Տապան»-ի փղթակցի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Ըստ ձեզ ինչ՝ ժողովուրդն էլ իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում: Դա բացառված է: Մոռացեք դրա մասին, հանկարծ մտքներովդ էլ չանցնի»:
 
Նա խոստովանեց, որ այո՛, պատերազմը թուլացրել է իրենց՝ գործող իշխանությանը։ «Եվ մենք ուզում ենք գնալ ժողովրդի մոտ և վերգտնել մեր ուժերը։ Այս խոսակցությունը պետք է տեղի ունենա»,- նշեց Փաշինյանը։
 
«Այն ժամանակ էլ մենք թիմով մտածում էինք՝ բանակցային գործընթացի մանրամասները չբացենք, որովհետև դա պետական շահերին... բայց պետական շահերի մասին ո՞րն ա: Մարդիկ հեսա քարտեզներ կգծեն՝ խորհուրդ տալով, թե որտեղից կարող են սողոսկել: Թվում է, թե Վարդենիսի մասին են մտածում, բայց ուրիշ բանի մասին են մտածում»,- ասաց Փաշինյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play