ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ


ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

  • 04-05-2021 14:17:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 
 
Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, որն իրականում աղետալի մարտահրավեր է նետել մարդկությանը: Միայն պատվաստման միջոցով կարող ենք կոտրել համավարակի շղթան»: 
 
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ միանալով «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» կարգախոսին. «Մեր ճիշտ որոշումներից է կախված մեր և մեր երեխաների ապագան: Կորոնավիրուսը չի նահանջելու, քանի դեռ բոլորս պատվաստված չենք: Ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ»: 
 
Ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունն է փաստում, համավարակի դեմ պայքարի առկա միակ միջոցը պատվաստանյութն է, որի շնորհիվ է միայն հնարավոր վերադառնալ կյանքի բնականոն հունին։ Պատվաստումները 100%-ով կանխարգելում են մահվան ելքերը և հիվանդության ծանր ընթացքը։ 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play