Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը կայցելի Մոսկվա


Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը կայցելի Մոսկվա

  • 05-05-2021 16:30:41   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:
 
«Զարգանում են միջխորհրդարանական կապերը (Ռուսաստանի և Հայաստանի): Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,- ասված է հայտարարությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play