Ռուսաստանաբնակ բարերար Էդգար Ադամյանը էնդոպրոթեզներ է նվիրաբերել Հանրապետական բժշկական կենտրոնին

07-05-2021 15:28:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը  օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ  կատարել են անվճար վիրահատություններ:
 
Կոնքազդրային հոդի բարդ
վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր  հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ:
 
Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:
 
Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները: 
 Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:
 
 
ԱՀ ԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 157 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար