Հիմա եթե ուզենանք էլ ընտրությունների արդյունքները կեղծել, չենք կարողանա դա անել. Նիկոլ Փաշինյան


Հիմա եթե ուզենանք էլ ընտրությունների արդյունքները կեղծել, չենք կարողանա դա անել. Նիկոլ Փաշինյան

  • 10-05-2021 17:36:55   | Հայաստան  |  Քաղաքական

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո Հայաստանում ընտրությունները տեղի են ունենալու լիարժեք համամասնական ընտրակարգով։ Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշինյանը հայտարարեց, թե դա հեշտ փոփոխություն չէր այս ժամանակաշրջանում, և դա իրագործելու համար անհրաժեշտ էր քաղաքական կամք ու պատասխանատվություն։
 
«Ես ուրախ եմ, որ մենք այդ քաղաքական փոփոխություններն իրականացնելու կամք ենք դրսևորել։ Քաղաքացիների մոտ չկա այլևս հարց՝ ի վերջո ո՞վ է որոշում, ի վերջո ով է ընտրություններում հաղթելու։ Սա շրջադարձային փոփոխություն է։ Այսօր դուք չեք գտնի ՀՀ քաղաքացի, ով կասի՝ ես ի՞նչ եմ որոշում, որովհետև ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է։ Եվ սա մեր քաղաքական թիմի ամենամեծ առաքելությունն է եղել, որը մենք իրականացնելու ենք մինչև վերջ։
 
Հիմա եթե մենք՝ որպես իշխանություն, ուզենանք էլ ընտրությունների արդյունքները կեղծել, մենք չենք կարողանա դա անել։ Մենք, ՀՀ քաղաքացիներից ստանալով իշխանությունը, հենց ինքներս նախաձեռնել ենք այս իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և նրա հետագա ճակատագրի որոշումը ժողովրդին պատվիրակելու որոշումը։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում իսկապես շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններն անշրջելի են»,- նշեց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play