Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց


Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց

  • 12-05-2021 19:02:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց, հանդիպել դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինի հետ, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 
 
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Ռուսաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը համարվող հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ու գիտահետազոտական ծրագրերին, նորարարություններին, տնտեսության, կառավարման և մի շարք այլ ոլորտներում կատարված ուսումնասիրություններին ու վերլուծություններին:
 
Նախագահ Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովո»-ի և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play