Մինչև 2025 թվական գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան


Մինչև 2025 թվական գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան

  • 13-05-2021 18:44:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հաստատել է գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը և գիտության ոլորտում աշխատողների վարձատրության նորմավորման սանդղակը: Որոշումն ընդունվել է գործադիրի՝ մայիսի 13-ին կայացած նիստում, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ համաձայն ընդունված որոշման` 2022 թվականից կսահմանվի գիտական աշխատողների վարձատրության աշխատավարձի սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական բարձրացում: Նպատակը գիտնականների պատշաճ վարձատրության, ինչպես նաև դեպի գիտության ոլորտ երիտասարդների հոսքի համար բարենպաստ միջավայրի ապահովումն է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդպիսով գործարկվում է գիտնականների աշխատավարձերի վճարման նոր մեխանիզմ: Աշխատավարձի բարձրացման հիմքում դրվելու է գիտնականների ատեստավորումը, որի ընթացակարգն առաջիկայում կմշակվի: 
 
Գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվի  66 հազար 140 դրամ, որի նկատմամբ կիրառելով համապատասխան գործակիցներ` տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով  կհաշվարկվի գիտական աշխատողների աշխատավարձը: Ըստ այդմ՝ գիտական պաշտոնների համար սահմանվում են հետևյալ գործակիցները՝ ըստ տարիների.
 
2022 թվական
 
Կրտսեր գիտական աշխատող` 1.81 
Գիտական աշխատող` 2.27
Ավագ գիտական աշխատող` 3.02
Առաջատար գիտական աշխատող` 3.78
Գլխավոր գիտական աշխատող` 5.55
Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ
Լաբորանտ կամ ճարտարագետ` 1.55
Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ` 1.66
Գիտական ղեկավար պաշտոններ
Գիտական խմբի ղեկավար` 3.48
Գիտական ստորաբաժանման ղեկավար` 5.29
 
2023 թվական
 
Կրտսեր գիտական աշխատող` 2.27
Գիտական աշխատող` 3.02  
Ավագ գիտական աշխատող` 3.78
Առաջատար գիտական աշխատող` 5.29
Գլխավոր գիտական աշխատող` 6.80
Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ
Լաբորանտ կամ ճարտարագետ` 1.66
Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ` 1.97
Գիտական ղեկավար պաշտոններ
Գիտական խմբի ղեկավար` 4.23
Գիտական ստորաբաժանման ղեկավար` 6.05
 
2024 թվական
 
Կրտսեր գիտական աշխատող` 2.72
Գիտական աշխատող` 3.48
Ավագ գիտական աշխատող` 4.54
Առաջատար գիտական աշխատող` 6.35
Գլխավոր գիտական աշխատող` 7.56
Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ
Լաբորանտ կամ ճարտարագետ` 1.81
Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ` 2.36
Գիտական ղեկավար պաշտոններ
Գիտական խմբի ղեկավար` 5.29
Գիտական ստորաբաժանման ղեկավար` 6.80     
                                                                                            
2025 թվական           
                                                                                                                                                                                                                   
Կրտսեր գիտական աշխատող` 3.18
Գիտական աշխատող` 4.17
Ավագ գիտական աշխատող` 5.19
Առաջատար գիտական աշխատող` 6.71
Գլխավոր գիտական աշխատող` 8.36
Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ
Լաբորանտ կամ ճարտարագետ` 2.09
Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ` 2.71
Գիտական ղեկավար պաշտոններ
Գիտական խմբի ղեկավար` 6.20
Գիտական ստորաբաժանման ղեկավար` 7.21
 
Եթե 2021 թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025 թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: 
 
Նշենք, որ 2010 թվականից ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձի վերանայում տեղի չի ունեցել: Նոր սանդղակի կիրառման արդյունքում, եթե այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 հազար 400 դրամ է, փոփոխությունից հետո՝ 2025 թ.-ին, կկազմի մոտ 276 հազար դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայիս 141 հազար 400 դրամի փոխարեն 2025 թ.-ին կկազմի 477 հազար 200 դրամ։
 
Արդեն գալիք տարվանից գիտաշխատողի միջին աշխատավարձը կրկնակի կավելանա: Ընդ որում՝ վերոնշյալ սանդղակը վերաբերում է միայն բազային աշխատավարձին: Գիտնականը կարող է նաև հավելյալ եկամուտ ստանալ  թեմատիկ ֆինանսավորման շրջանակում` համապատասխան գիտական ծրագրերում ընդգրկվելու դեպքում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play