ՀԱՊԿ-ը անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սյունիքում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար․ հայտարարություն

13-05-2021 17:52:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարել է
, որ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սյունիքում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար:
 
Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:
 
«Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրի վրա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: 
 
ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 303 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար