Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների


Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

  • 13-05-2021 19:05:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող հիմնախնդիրներին, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից: 
 
Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն