Սիսիանում ջրի նմուշառում է կատարվում. հայտնաբերվել է աղիքային վարակի ախտանշաններոով ևս 32 բնակիչ


Սիսիանում ջրի նմուշառում է կատարվում. հայտնաբերվել է աղիքային վարակի ախտանշաններոով ևս 32 բնակիչ

  • 14-05-2021 21:10:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 14-ի դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններոով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է, տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ 
 
Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 402 դեպք, որից  373-ը մինչև 18 տարիքային խմբից են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։ 
 
Ներկայումս Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 9 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:
 
Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play