Զինծառայողների դիերը և մասունքները պոլիէթիլենային պարկերում նկուղային սենյակներում թողնելու փաստով քր. գործ է հարուցվել


Զինծառայողների դիերը և մասունքները պոլիէթիլենային պարկերում նկուղային սենյակներում թողնելու փաստով քր. գործ է հարուցվել

  • 02-06-2021 20:22:54   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից: Դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունների կատարման ընթացքում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,-ասված է գրառման մեջ:
 
Հիշեցնենք՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղ նկուղային հարկի 2 սենյակներում էին հայտնաբերվել զոհված զինծառայողների աճյուններն ու մասունքները՝ պարկերի մեջ, ուղղակիորեն գետնին դրված, ոչ թե սառնարանային հատուկ պայմաններում: Տեսանյութը նկարահանել էին անհետ կորած զինծառայողների հարազատներն ու հրապարակել սոցցանցերում, ինչից հետո մեծ աղմուկ էր բարձրացել:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play