Սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք ինչպես Փաշինյանի, այնպես էլ Քոչարյանի հետ. «Ազատ Հայրենիք»


Սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք ինչպես Փաշինյանի, այնպես էլ Քոչարյանի հետ. «Ազատ Հայրենիք»

  • 11-06-2021 20:05:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում 11.06-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները։ Նշված քաղաքներում իրականացվեցին քարոզչական երթեր։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով, հայտնում են «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից:
 
Հարցեր ուղղվեցին կառավարողև նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.
 
- «Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինքև միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ  Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենցհետ համագործակցության եզրեր»։
 
- «Հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները  երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play