Ժնևի Լա-Գրանժ դղյակը պատրաստվում է հյուրընկալել Բայդեն-Պուտին հանդիպումը


Ժնևի Լա-Գրանժ դղյակը պատրաստվում է հյուրընկալել Բայդեն-Պուտին հանդիպումը

  • 12-06-2021 19:27:49   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 16-ին Ժնևում հանդիպելու են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումը կայանալու է Ժնևի լճի ափին գտնող Լա-Գրանժ 18-րդ դարի դղյակում, որը հիմա հին գրքերի ու ձեռագրերի գրապահոց է։ Առանձնատանը արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նախագահներին և նրանց գլխավորած պատվիրակություններին ընդունելու համար, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
Շվեյցարիայի իշխանությունները ուժեղացնում են անվտանգությունը, այստեղ տեղակայվելու է ավելի քան երեք հազար ոստիկան։ Ժնևի օդային տարածքը հունիսի 15-17-ը փակվելու է։
 
«Մենք պատմական պահի նախաշեմին ենք», - լրագրողներին ասել է Շվեյցարիայի դաշնային ոստիկանապետի տեղակալ Ստեֆան Թայմերը, հիշեցնելով, որ վերջին անգամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները Շվեյցարիայում հանդիպել են 2018-ին, իսկ 1985 թվականին Շվեյցարիայում կայացել է Ռեյգան-Գորբաչով հանդիպումը։
 
Ձեռնարկվող անվտանգության միջոցառումների անհրաժեշտության մասին նա ասել է, որ Շվեյցարիայում և Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքները բարձր են մնում, այդ թվում՝ ծայրահեղական խմբավորումների կողմից։
 
Ժնևում կայանալիք ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները կլինի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ջո Բայդենի առաջին հանդիպումը Ռուսաստանի երկարամյա ղեկավարի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play