Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը


Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը

  • 16-06-2021 16:28:42   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
 
Սա առաջին ռուս-ամերիկյան սամմիթն է 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Պուտին-Թրամփ հանդիպումից հետո:
 
Նշվում է, որ հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում, մինչ հանդիպմանը մեկնարկը լրագրողները պրոտոկոլային նկարահանում իրականացնելու հնարավորություն են ունեցել:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ ի թիվս այլ հարցերի, ՌԴ և ԱՄՆ նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play