«Անկախ ընտրության արդյունքներից, հաղթողից ու պարտվողից, քաղաքական բոլոր ուժերն ու նրանց առաջնորդենրը մեկ հարցում պետք է լինեն միասնական և հաստատակամ: Քաղաքացիական բախումներն ու խժդժությունները պետք է բացառվեն: Ներքաղաքական անկայունության ևս մի շրջան և կորուստներն անդառնալի կլինեն: Երկիրը կփլուզվի, դրանից հետո էլ իմաստ չունի ճիշտ ու սխալի, ազգայինի և ապազգայինի բանավեճը: Ի վերջո փլատակների համար արդեն միևնույն է, ով նրանց վրա կթագավորի: Այստեղ էլ կերևա ով ով է: Տա Աստված, որ քաղաքական ուժերն ընդունեն ընտրությունների արդյունքները և խաղաղություն բերեն երկրին:
Հիշենք վրացական օրինակը, երբ Սահակաշվիլին և ընդդիմությունը ինչպես գործն ավարտեցին խաղաղությամբ: Հիմա այս օրերին, դրսում մեր թշնամիները ուղղակի ժամերն են հաշվում իրենց ուզած տեսարաններով հրճվելու համար: Եվ ուրեմն մեր քաղաքական այրերից սպասում ենք զսպվածություն, լրջախոհություն և հանդուրժողականություն: Ես և իմ գործընկերները կարող ենք մեր մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել լարվածության թուլացմանը հետընտրական հնարավոր ճգնաժամերի հաղթահարման գործում: Բացառենք այսուհետ ունիթորների և հակաունիթորների ամոթալի պայքարը, որը ժամանակին կործանեց հայկական պետությունը Կիլիկիայում»: