Այսօր քարոզարշավի վերջին օրն է. վաղը քաղաքական ուժերը պետք է լռություն պահպանեն


Այսօր քարոզարշավի վերջին օրն է. վաղը քաղաքական ուժերը պետք է լռություն պահպանեն

  • 18-06-2021 11:19:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին՝ 11-րդ օրն է: Վաղը լռության օր է, որի ընթացքում քարոզարշավն արգելվում է: 
 
Քաղաքական ուժերը այսօր վերջին հնարավորությունն ունեն ներկայանալու ընտրողներին: Երեւանում այսօր բազմաթիվ ակցիաներ են նախատեսված: Ամենամեծ միջոցառումը Հայաստան դաշինքի հանրահավաքն է, որ երեկոյան տեղի կունենա Հանրապետության հրապարակում: 
 
Այսօր ընտրողների հետ հանդիպումներ ունեն նաեւ այլ քաղաքական ուժեր, սակայն մեծ մասը որոշել են քարոզարշավն ամփոփել ասուլիսային ձեւաչափով:
 
Սպասվում է, որ այսօր ընտրողների հետ ուղիղ միացմամբ կշփվի ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: 
 
Հիշեցնենք, ընտրություններին մասնակցում է 25 ուժ, այդ թվում 21 կուսակցություն եւ 4 դաշինք:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play