Կան ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր, բայց չի ստացվելու․ Նիկոլ Փաշինյան

19-06-2021 13:23:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Lragir.am. Ֆեյսբուքի ուղիղ եթերով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրողներին կոչ արեց անպայման մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը և ձևավորել կառավարություն։ Ըստ նրա՝ այս ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի՝ ՀՀ քաղաքացին։
 
«Արդեն իսկ մենք տեսնում
ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառաք  բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա։ Այդ պրակտիկան շարունակվելու է, և ժողովրդի քվեարկությունը հստակ արձանագրվելու է և արտահայտվելու է ընտրական ամփոփոիչ արձանագրությունների տեսքով»,- ասաց նա։
 
Փաշինյանը նախազգուշացրեց՝ որևէ քվեարթերթիկ կամ քվեաթերթիկների տրցակը դուրս հանելու դեպքերի համար Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսված։
 
«Հիմա արդեն աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել նախընտրական այս շրջանում։ Գործընթացը շարունակվում է, և որևէ կասկած չունեմ՝ որտեղ այդ պրոցեսը գնա, անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր։ Նաև այլ ընտրական խախտումներով մենք այսօր աննախադեպ գործեր ունենք, որ մեր երկրի պատմության մեջ նախկինում չի եղել։ Այնպես որ, մեր իրավապահ համակարգը հստակ աշխատում է»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 141 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար