Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն


Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

  • 21-06-2021 13:36:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
 
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
 
ՀՀ կառավարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն