Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում


Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում

  • 21-06-2021 18:36:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակում են: 
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը հանդիսանում է նույն շենքի բնակիչ, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «MR»  տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանից անկանոն կրակոցներ է արձակել դեպի օդ: Վերջինս խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են որսորդական հրացանի կրակված  պարկուճներ: 
 
Վերոհիշյալ տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: 
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play