Վրաստանի վարչապետը «Թվիթեր»-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Վրաստանի վարչապետը «Թվիթեր»-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

  • 21-06-2021 18:16:29   | Հայաստան  |  Քաղաքական

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հաջող անցկացման և նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հաղթանակի առթիվ: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Անհամբեր սպասում եմ նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ղարիբաշվիլին:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play