Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան


Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

  • 22-06-2021 16:09:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
 
ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։
 
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների հետ, նրանց խաղաղ ծառայություն է մաղթել և հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց ծառայությանը, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հրահանգներ՝ ամառային զորակոչը բարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play