Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին


Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

  • 23-06-2021 12:17:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի իներորդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է Լեռնային ղարաբաղի պատերազմին:
 
Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:
 
«Տարածաշրջանում ռուս խաղաղապահները այժմ հուսալիորեն երաշխավորում են խաղաղությոնն ու անվտանգությունը, անում են հնարավորը՝ հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ  Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին, որը միտված է հարևան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը:
 
«Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային կապերը»,-հավելել է նա: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play