Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ


Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

  • 29-06-2021 18:30:04   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստում Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Այս մասին Գևորգ Գեորգիսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
 
Նա ընդգծել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս շարունակելու է բարձրաձայնել քաղաքացիներին հուզող խնդիրները և աշխատելու է լուծումներ գտնելու ուղղությամբ:
 
 
«Հարգելի քաղաքացիներ, ձեզ հետ միասին պայքարելու ենք այնպիսի Հայաստանի կերտման համար, որտեղ պաշտպանված կլինեն ձեր իրավունքները և որտեղ կիշխի օրենքի գերակայությունը: Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության կառավարման խորհրդին և թիմակիցներիս՝ այս կարևոր և ծանր պարտականությունն ինձ վստահելու համար»,-նշել է նա:
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման և քաղաքական խորհուրդների համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 28-ին:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն