Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատարված խուլիգանությունը. ինքնաձիգը հայտնաբերվել է


Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատարված խուլիգանությունը. ինքնաձիգը հայտնաբերվել է

  • 12-07-2021 16:22:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 7-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել։

Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անձը հայտնել էր, որ Քասախ գյուղում կրակում են։ Բաժնից Քասախ մեկնած օպերատիվ խումբը նախ ահազանգի ստուգման միջոցառումներ է ձեռնարկել։

Նաիրիի համայնքային ոստիկանները բնակիչների հետ զրուցելիս պարզեցին, որ կրակոցը հնչել էր Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում։ Հետագա միջոցառումների շնորհիվ նոր տեղեկություններ ստացվեցին. անկանոն կրակոցներն արձակվել էին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի սրահից։ Շուտով պարզվեց նաև կրակողի ինքնությունը՝ Քասախի բնակիչ էր, 28 տարեկան։ Հաջորդ օրը երիտասարդի հայրը մեքենան տարավ բաժին։

«Նիվայի» զննությամբ ինքնաձիգի պարկուճ հայտնաբերվեց։ Բաժնի և ՔՈԳՎ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի լույս 9-ի գիշերը երիտասարդը ներկայացավ բաժին՝ բերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 19 փամփուշտ։

Նրա հայտնածով՝ ապօրինի զենք-զինամթերքը ձեռք էր բերել անցած տարվա աշնանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play