Չենք կարող մի քաղաքական ուժի հիստերիայի պատճառով կորցնել մեր երկիրը. Սուսաննա Սարգսյան


Չենք կարող մի քաղաքական ուժի հիստերիայի պատճառով կորցնել մեր երկիրը. Սուսաննա Սարգսյան

  • 16-07-2021 18:25:18   | Հայաստան  |  Քաղաքական



Եթե Սահմանադրական դատարանը բարձր գտնվի քաղաքական հարթությունից, իսկ մենք գիտենք, որ այսօր դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը, քաղաքականացված կառուցներ են դարձել, ապա ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Հայոց Հայրենիք կուսակցության իրավաբանական խորհրդի նախագահ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը։
 
«Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի վրա շատ մեծ բեռ է դրված` լուծելու ոչ թե ընտրությունների արդյուքնները, այլ մեր վաղվա պետության, մեր բոլորի ճակատագիրը: Մեր բոլորի վաղվա օրվա համար ՍԴ-ն պետք է գործի  բացառապես օրենքի սահմանաներում, վեր կանգնի ցանկացած ահաբերկումից, ցանկացած քաղաքական պատվերից կամ ճնշումից: Եվ եթե այսպես առաջնորդվի ՍԴ-ն` մենք կունենանք ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում: Իսկ եթե չունենանք ՍԴ-ի` օրենքից բխող որոշումը, ստիպված ենք լինելու ընտրությունները վիճարկել Եվրոպական դատարանում, ինչն, ըստ իս, նախընտրելի չէ: Ես միշտ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարցերը մենք պետք է լուծենք մեր երկրի ներսում, սակայն գուցե ստիպված լինենք ընտրությունների արդյունքները վիճարկել Եվրոպական կառույցներիում , քանի որ մենք չենք կարող մի քաղաքական ուժի հիստերիայի պատճառով կորցնել մեր երկիրը»,- ասաց Սարգսյանը: 
 
Նա նշեց` եթե այսպես շարունակվի, մի օր արթնանալու ենք նամազի ձայնից.  «Արդեն տեսնում ենք, որ մայրաքաղաքի կենտրոնում շրջում են անհասկանալի ազգությամբ մարդիկ, չգիտենք` պարսիկ են, ադրբեջանցի, թե ինչ, և գուցե վաղը կամ մյուս օրը մենք տեսնենք տեռորիաստական ակտեր, սադրանքներ, ու սրա պատասխանատուն ո՞վ է` բնականաբար ներկայիս իշխանությունը»:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play