Կարևոր շեշտադրումներ Փաշինյան-Միշել հայտարարություններից. Նարեկ Մինասյան
17-07-2021 16:55:06 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօրվա հայտարարություններն աչքի ընկան մի շարք կարևոր շեշտադրումներով ու արձագանագրումներով.
- Հայաստանն աջակցում է ՄԽ համանախագահների՝ բանակցային գործընթացի վերսկսման կոչին, իսկ Բաքուն՝ անգամ չի արձագանքել:
- Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին:
- Ադրբեջանը չի համաձայնվում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկմանը (ենթադրաբար եռակողմ հանձնաժողովի օրակարգի մաս է):
- ԵՄ կողմից Հայաստանում իրականացվելից ծրագրերի ֆինանսավորումն աճել է՝ 1.5-ից դառնալով 2.6 մլրդ եվրո, իսկ ծրագրերի քանակը՝ 5-ից դարձել է 7: Ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծն արդեն պատրաստ է:
- ԵՄ-ն փորձում է հստակեցնել ԱլԳ ծրագրի ապագան՝ դեկտեմբերին սպասվող գագաթնաժողովին ընդառաջ, այդ թվում՝ ԱլԳ երկրների հետ քննարկումների միջոցով:
- ԵՄ-ն հետպատերազմական փուլում առաջ է քաշում 4 կարևոր թեմա.
1. Հռետորաբանության և փոխվստահություն (գերիներ, քարտեզներ)
2. Սահմանազատման գործընթաց
3. Հնարավոր համագործակցություն՝ կոմունիկացիաներ
4. Հակամարտության կարգավորման գործընթաց
-Ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում ԵՄ-ն կարևորում է Արցախի կարգավիճակի հստակեցումը»: