Փաշինյանը երկրորդ անգամ հնարավորություն չի ունենալու ազատ և բացարձակ անկաշկանդ գործողությունների քաղաքական դաշտում. Վարդան Խաչատրյան


Փաշինյանը երկրորդ անգամ հնարավորություն չի ունենալու ազատ և բացարձակ անկաշկանդ գործողությունների քաղաքական դաշտում. Վարդան Խաչատրյան

  • 21-07-2021 17:05:56   | Հայաստան  |  Քաղաքական



Միայն միասնական Հայաստանը կարող է հաղթահարել ներկայիս քաղաքական պետերազմական փոթորիկները: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում հաղորդաշարի ժամանակ նշեց քաղաքագետ Վարդան Խաչատրյանը: 
 
«Ներկայիս աշխարհը չունի այլևս այն փակ զարգացման հնարավորությունները, որ հակառակորդները տեղյակ չլինեն մեկը մյուսի ներքին իրավիճակից: Այսօր բոլորը ամեն ինչից տեղյակ են, և նույնիսկ լրտեսական ցանցի կարիքն էլ չկա, գոյություն ունեն դիտարկման հազար ու մի սարքեր, ամեն ինչից տեղյակ են, և բոլորի համար էլ հասկանալի է, որ հիմա Հայաստանի թույլ շրջանն է: 
 
Մենք  ապրում ենք Մերձավոր Արևելքում, որքան էլ դա տարօրինակ հնչի, այստեղ խնդիրները լուծելու այլ տարբերակ, բացի ուժից և միասնականությունից, գոյութուն չունի: Որպես Մերձավոր Արևելքի կարևոր հատվածներից մեկը, որի վրա մեկ փորձում է հենվել մի կողմը, մեկ` մյուս, ճնշումը մեզ վրա բոլոր կողմերից է, և նման պարագայում ներքին միասնականությունը դնել մի կողմ` կործանարար է»,- ասաց քաղաքագետը: 
 
Նա նաև նկատեց` Փաշինյանը երկրորդ անգամ նույն հնարավորությունը չի ունենալու ազատ և բացարձակ անկաշկանդ գործողությունների քաղաքական դաշտում, ինչպես ունեցել է նախորդ ընտրություններից հետո: 
«Այս ընտրություններն ապացուցեցին, որ եթե չլիներ սյուբեկտիվ պահը , ես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, դժվար է ասել, ինչ ընտրություն կկատերեր հայ ժողովուրդը:
 
Մեր ուսումնասիրություններով`հասարակության կարծիքը կամ, ավելի ճիշտ, ընտրողների մեծամասնության կարծիքը տեղաշարժվեց մի քանի աստիճանով, և վերջին փուլում արդեն պարզ էր, որ հասարակության համար դաշտը բաժանված էր սև ու սպիտակի: Ու եթե անցած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ստացել էր «հանուն» ձայներ, այս անգամ նրա ձայներն «ընդդեմ» էին: Սա պետք է շատ լավ հասկանալ, որ նույն  ճանապարհը կրկին չանցնեն»,- ասաց նա:
 
Ինչ վերաբերում է Երասխում ստեղծված իրավիճակին, Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Երասխում կատարվողը շատերի համար պատերազմի շարունակության մնացորդային դրսևորումներ են, սակայն իր կարծիքով` մեր հակառակորդները լավ չեն հաշվարկել կոնկրետ այդ հարցը. «Երբ Երասխից կրակում են, պետք է հիշեն, որ դա հարաբերական տարածք է: Այսինքն, դա Ադրբեջանի մաս համարելը միջազգային իրավունքի տեսանկյունից եթե դրվեց քննարկման, իսկ դա ամեն պահի կարող է դրվել քննարկման, այդտեղ կառաջանա բոլորովին նոր իրավիճակ: Կրակել այն պայմաններում, երբ դա պատմականորեն Ադրբեջանական տարածք չէ, և եթե նրանք գնում են այդ քայլին, մի գուցե փորձում են աշխարհի աչքերը շղարշել, թե իրենք դեռևս պատրաստ են պատերազմ սկսելու»: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play