«Ես նախադրյալներ չեմ տեսնում Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու համար․ Անգելա Մերկել


«Ես նախադրյալներ չեմ տեսնում Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու համար․ Անգելա Մերկել

  • 24-07-2021 18:11:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
aliqmedia.am. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոռետեսական գնահատականներ է տվել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, թե չի կարծում, որ այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ:
 
«Ես նախադրյալներ չեմ տեսնում Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Մերկելը:
 
Անգելա Մերկելը միաժամանակ չի անտեսել սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու հարցում Թուրքիայի դերակատարությունն ու վերջինիս հիշեցրել նաեւ Եվրոպայի աջակցության մասին:
 
Գերմանիայի առաջնորդը, կողմ արտահայտվելով Թուրքիայի հետ ԵՄ-ի կնքած միգրացիոն համաձայնագրի գործողության շարունակականության վերաբերյալ, խոստացել է, որ այդ նպատակով եւս 3 միլիարդ եվրո կփոխանցի Անկարային:
 
Մերկելն անդրադարձել է նաեւ Կիպրոսի խնդրով թուրք-հունական հարաբերությունների վերջին լարվածությանը՝ նշելով, որ դեռ հույսը չի կորցրել կողմերի համաձայնության հասնելու հարցում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play