Գերեվարված մաճկալաշենցին վերադարձվել է հայկական կողմին. Factor.am

Գերեվարված մաճկալաշենցին վերադարձվել է հայկական կողմին. Factor.am

  • 26-07-2021 19:29:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Factor.am-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 26-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահանզանգ էր ստացել այն մասին, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական կողմում և գերեվարվել։ Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել էր, որ գերեվարվածը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է։ 
 
Տղամարդը զբաղվում է անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նրա մայրը՝ Հասմիկ Մանասյանը, Factor.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․ «Միշտ 8։30 գալիս էր տուն, որ ուշացավ ամուսնուս ուղարկեցի, մինչ ամուսինս կհասներ, գյուղապետը զանգել էր, ասել՝ կովերը գնացել են ինքն էլ հետևից, ամուսինս տեսել է ինչպես են տղայիս տանում, ինքը ետ է եկել, որ իրեն էլ չբռնեն տանեն»։ Տիկին Հասմիկը հայտնեց նաև, որ Արտակին ետ են վերադարձրել ռուս խաղաղապահների միջնորդությամբ: «Արդեն ռուսները բերել են, բայց դեռ տանը չէ, տարել են ստուգեն տեսնեն ամեն ինչ կարգին է, թե ոչ»,- ասաց նա։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը
25-09-2021 10:00 | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Անդրիաս Ղուկասյանը

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне
25-09-2021 17:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан. Гость программы – гражданка Республики Арцах Гаяне