Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի հադրութցիների համար
29-07-2021 16:31:25 | Արցախ (ԼՂՀ) | Մեկնաբանություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում:
«Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022թ.-ի վերջին։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։ Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»,- գրել է նա: