Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա պահպանի հրադադարի ռեժիմը. ԱՄՆ կոնգրեսական


Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա պահպանի հրադադարի ռեժիմը. ԱՄՆ կոնգրեսական

  • 29-07-2021 17:18:21   | ԱՄՆ  |  Մեկնաբանություն

Տեղեկությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, երեք հայ զինվորի սպանությունը և երկու զինվորի ծանր վիրավորումը սահմանին տագնապալի են: Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: 
 
«Եթե ճիշտ է, սա կլինի Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի գործողությունը, որը, եթե սրվի, կարող է հանգեցնել հետագա բռնությունների, մահվան և ավերածությունների»,-նշել է նա:
 
Շիֆն ընդգծել է, որ «պետք է ընդունենք այն փաստը, որ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ալիևի ռեժիմին Ադրբեջանում չի խոչընդոտում նրանց ագրեսիային և վերահաս սպառնալիք է հայերի համար»:
 
«Ես Պետդեպարտամենտին և պետքարտուղար Բլինքենին կոչ եմ անում բարձրաձայնել վերջին 24 ժամվա իրադարձությունների մասին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա պահպանի հրադադարի ռեժիմը: ԱՄՆ-ը երբեք չպետք է ռազմական միջոցներ կամ աջակցություն ցուցաբերի այն երկրին, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնձգություն է կատարում իր հարևանի անկախության վրա: Պատասխանատվության ժամանակն է»,- ընդգծել է Ադամ Շիֆը։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն