Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը


Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը

  • 29-07-2021 18:02:16   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:
 
Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով  իրանական Irna գործակալությունը, Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
 
Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը:
 
Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը