Ջրականում զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել


Ջրականում զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել

  • 29-07-2021 20:55:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
 
ԱԻՊ ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Զինադադարից հետո մինչ օրս Արցախ Հանրապետության՝ ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play