Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին


Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին

  • 30-07-2021 10:09:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այսուհետ համանախագահությունը Իգոր Պոպովի փոխարեն կստանձնի 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։ Խովաևը նախկինում ՌԴ դեսպան է աշխատել Ֆիլիպիններում։ Իգոր Պոպովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է եղել 2010 թվականից։ Նշենք, որ նոր համանախագահը 1988թ.ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է դիվանագիտական ծառայության։
 
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և վիետնամերեն լեզուներին: Ունի 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան, որը շնորհվել է 2017 թվականի փետրվարին: 1988-ից 2004 թվականներին աշխատել է տարբեր պաշտոններում Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում: 2004-2005թթ. եղել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետ։ 2005-2010թթ. զբաղեցրել է Վիետնամում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը: 2010-2015թթ.եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play