Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով


Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով

  • 30-07-2021 14:37:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես.  Պաշտոնական Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցույց տալ իրավիճակի նորմալացմանը: Բիկանտովը նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
 
«Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրադրության վատթարացմամբ, և լուծել ծագող հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի նորմալացմանը հայ-ադրբեջանական սահմանագոտում ապաէսկալացման և սահմանագծման ու սահմանազատման համատեղ աշխատանքների անհապաղ գործարկման միջոցով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատելու Ադրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի վերածելու ուղղությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play