Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ


Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ

  • 30-07-2021 16:45:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

32 մեղադրյալ՝ մեկ գործում: Քննչական կոմիտեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրում է Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության միջադեպը, հայտնում է «Լուրերը»

2021-ի ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցը ընդհատվեց Ագարակում և Մեղրիում: Քննությամբ պարզվել է, որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և նրա տեղակալ Արմեն Սամվելյանը խուլիգանություն են կազմակերպել:

Գագիկ Առաքելյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Խուլիգանության մասնակիցները, որոնք եղել են մի քանի տասնյակ, և բոլորը փոխկապակցված են եղել Մխիթար Զաքարյանի հետ, սկսել են խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ՝ խաթարել են հասարակական կարգը, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության, այսինքն՝ հասարակական կարգը պահպանող աշխատակիցների օրինական պահանջներին:
 
Քննիչի խոսքով՝ խուլիգանության բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտելն էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play