Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեցին


Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեցին

  • 02-08-2021 09:53:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Տոկիոյի Մահուհարի Մես արենայում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով ուժերը չափեց  Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով: Հաջորդիվ`1/4 եզրափակիչում  հայ ըմբիշը կմրցի  Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:
 
Օլիմպիական խաղերի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով:
 
Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենն է:
 
Քառորդ եզրափակչի գոտեմարտերը կմեկնարկեն քիչ ավելի ուշ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play