Ամենատխուր արջը փրկության կարիք ունի (տեսանյութ)

Ամենատխուր արջը փրկության կարիք ունի (տեսանյութ)

  • 04-08-2021 17:38:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Միջազգային հանրությունն ու Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR), ինչպես նաև կենդանիների խնդիրներով զբաղվող տեղի ՀԿ-ներ և անհատներ շարունակում են ահազանգել Հայաստանի Արմավիրի մարզում փոքր և կեղտոտ վանդակում ավելի քան 30 տարի պահվող կույր գորշ արջի ճակատագրի մասին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ևս պնդում է, որ կենդանուն անհրաժեշտ է մասնագիտական հատուկ խնամք և հոգատարություն։ 
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային հանրությունը շատ անհանգստացած է Նելսոն անունով ծեր արջի ճակատագրով։ Նրա պատմությունը շարունակում է ավելի ու ավելի լայն տարածում ստանալ տարբեր աշխարհահռչակ լրատվամիջոցներով։ 2017թ․-ից սկսած FPWC և IAR կողմից Հայաստանում մեկնարկել է Արջերի փրկության ծրագիրը, որի նպատակն է փրկել Հայաստանում վատ պայմաններում բանտրակված բոլոր արջերին։ Ծրագրի շնորհիվ փրկվել է ավելի քան 30 արջ, սակայն դեռ տասնյակ արջեր սպասում են իրենց հերթին։ 
 
IAR գործադիր տնօրեն Ալան Նայթը՝ խոսելով Նելսոն արջի մասին, ասել է․ «Այս խեղճ արջն իր կյանքի 30 տարին անցկացրել է վանդակների հետևում։ Նա ամբողջ կյանքի ընթացքում հոգեկան և ֆիզիկական տանջանքների է ենթարկվել՝ փակված մի փոքրիկ վանդակում, որտեղ չկա ոչինչ, ինչը կզվարճացնի իրեն: Նրա ատամները կոտրվել են վանդակի ճաղերն խելագար կրծելու հետևանքով և մոտ երկու տարի առաջ խեղճ կենդանին կուրացել է․ այժմ նա ապրում է նաև խավարի մեջ: Մենք կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը խղճահարություն ցուցաբերել այս արջի նկատմամբ՝ թույլ տալով փրկել նրան, քանի դեռ ժամանակ կա։ Նրա «տերը» ասում է, որ սիրում է արջին, բայց սիրել կենդանուն նշանակում է հոգ տանել նրա մասին»։ 
 
 FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ կենդանուն փրկելու և բարեկեցիկ ապագա տալու համար անհրաժեշտ է Կառավարության աջակցությունը։ «Մեր պետական մարմինների աջակցությամբ մենք կարող ենք կենդանուն տեղափոխել Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ վերջինս կստանա մասնագիտական օգնություն»,- ասել է նա։ 
 
Այս պահին Նելսոնն ունի ոչ միայն սիրո խոսքերի, այլև կոնկրետ գործողությունների կարիք։ Նրան անհրաժեշտ է կենդանաբուժական օգնություն և հոգատարություն՝ պարզելու համար արդյոք հնարավոր կլինի վերականգնել նրա տեսողությունը։ Նա ծեր արջ է, թույլ առողջությամբ, ուստի փրկության գործողության ընթացքում պետք է ցուցաբերել առավելույն զգոնություն։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Ակնաբուժական միջազգային համաժողով
24-09-2021 10:00 | Իրադարձություն

Ակնաբուժական միջազգային համաժողով

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը
24-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը
24-09-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ազատ խոսափող»-ի մոտ է Աշոտ Կոշկակարյանը