Բառացի նույն օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նոր դեսպաններ ուղարկեցին ԱՄՆ. ի՞նչ է արել նրանցից յուրաքանչյուրը


Բառացի նույն օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նոր դեսպաններ ուղարկեցին ԱՄՆ. ի՞նչ է արել նրանցից յուրաքանչյուրը

  • 21-08-2021 17:09:54   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Բառացի նույն օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նոր դեսպաններ ուղարկեցին ԱՄՆ: Ադրբեջանի դեպանը նույնիսկ իմիջային փոփոխության է ենթարկվել: Անկարայում Ադրբեջանի նախկին դեսպանը գալով ԱՄՆ սափրել է բեղերը: Դեսպանը, ըստ իմ տեղեկությունների, արդեն իսկ հասցրել է շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում հավատարմագրված մի շարք դեսպանների և այլ գործիչների հետ: Դեսպան Իբրահիմը շատ լավ ճանաչում է Վաշինգտոնը: Նա աշխատել և սովորել է ԱՄՆ-ում: Դիվանագիտական ծանրքաշային է, պարզ է, որ ամեն մեկին Անկարայում կամ Վաշինգտոնում դեսպան չէին նշանակի: Հիմա եկել է ԱՄՆ և թուրքական լոբբիստների հետ ակտիվ աշխատելու է մեր դեմ:  Ի դեպ, նա նաև մի շարք հանդիպումներ է սկսում կազմակերպել համայնքային ակտիվի հետ՝ մոբիլիզացնելու ԱՄՆ ադրբեջանական համայնքի կարողությունները: 
 
Վաշինգտոնում մեր նորանշանակ դեսպանը դեռևս աչքի է ընկել մեկ հանդիպմամբ, ինչպես նաև սոցիալական հարթակներում տոտալ բացակայությամբ և դեսպանության էջի քոմենթները փակելով: Դեսպան Մակունցը ուղերձով չի դիմել համայնքին, հանդիպումներ չի ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքների հայ համայնքի ակտիվի հետ»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play