Պետդումայի պատգամավորը Ստեփանակերտում ՌԴ ներկայացուցչություն բացելու մասին
02-09-2021 20:46:24 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
lragir.am Արցախի հանրային հեռուստատեսությունը Արցախի անկախության օրվա առթիվ առցանց հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ: Պատասխանելով Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցերին ՝ Զատուլինը երկար ժամանակ փորձում էր արդարացնել Մոսկվայի քաղաքականությունն Արցախում: Վերջում լրագրողը հետաքրքրվեց՝ Ռուսաստանը մտածու՞մ է Ստեփանակերտում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին:
«Սա կարող է խնդիրներ առաջացնել Բաքվում, քանի որ մենք պաշտոնապես ճանաչել ենք Ադրբեջանը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում», ասել է Զատուլինը: Դրանով ամեն ինչ ասված է: