ՀայՓոստը գործարկում է փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով


ՀայՓոստը գործարկում է փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով

  • 10-09-2021 11:35:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում:
 
Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով:
 
Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկինաև կոմունալ վճարների ընդունում:
 
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը սկսում է մատուցել նոր ծառայություն, որով մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն և հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, և ՀայՓոստի հաճախորդները, գտնվելով իրենց  բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»:
 
Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում և տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև, հաճախորդի համաձայնությամբ գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր:
 
ՀայՓոստ ՓԲԸ
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն