Միրզոյանը Ղազախստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին


Միրզոյանը Ղազախստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին

  • 11-09-2021 16:14:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ
Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: 
 
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Նրանք նաև կարևորել են մի շարք ոլորտներում հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը, այդ թվում` առևտրատնտեսական, գիտամշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:
 
Նախարար Միրզոյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես` ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցության հեռանկարներին։
 
Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով նման գործելակերպի անթույլատրելիությունը և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play