Էմոմալի Ռահմոնը երախտագիտություն հայտնեց ՀԱՊԿ անդամ պետություններին համատեղ աշխատանքի համար


Էմոմալի Ռահմոնը երախտագիտություն հայտնեց ՀԱՊԿ անդամ պետություններին համատեղ աշխատանքի համար

  • 16-09-2021 11:04:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվել է տարածաշրջանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստի մեկնարկին ասաց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
 
Նա նշեց, որ կողմերին հաջողվել է ընդհանուր առմամբ պահպանել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը և ապահովել արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը, ՀԱՊԿ երկրները շարունակել են միջազգային տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ համատեղ հայտարարությունների ընդունման պրակտիկան, ընդլայնվել է միջխորհրդարանական փոխգործակցությունը:
 
«Մենք կարողացանք ավարտել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վերազինման ծրագրի ընդունման աշխատանքները։ Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Համապատասխան որոշումը կկայացվի այսօր։ Առաջադրանքները կատարելու հարցում պահպանվել է Հավաքական անվտանգության ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը, ինչը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով հարևան Աֆղանստանում լարված իրադրությունը», - հայտարարեց Էմոմալի Ռահմոնը։
 
Տաջիկստանի նախագահի խոսքով՝ ընդլայնվել են շփումները միջազգային կազմակերպությունների հետ, ՀԱՊԿ-ը լայնորեն ներկայացվել է միջազգային հարթակներում։ Կազմակերպությունը նաև որակապես առաջ է շարժվել խաղաղարար ներուժի զարգացման գործում։
 
Էմոմալի Ռահմոնը երախտագիտություն հայտնեց ՀԱՊԿ անդամ պետություններին համատեղ աշխատանքի համար։
 
Տաջիկստանի ղեկավարը հավելեց նաև, որ կատարված ողջ աշխատանքում մեծ դեր ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play