<<Սիրեցի քեզ>> սևակյան բանաստաղծությունների համադրությամբ երգի պրեմիերա


<<Սիրեցի քեզ>> սևակյան բանաստաղծությունների համադրությամբ երգի պրեմիերա

  • 06-10-2021 12:34:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
22-ամյա երգիչ-երգահան Մարկ Հայրապետյանը երգարվեստի փոփ-ջազ ասպարեզում ինքնուրույն ու հիմնավոր քայլեր է անում: Միայն այն, որ նրա ստեղծագործությունների համար հիմք է Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի պոզիան, վկայում է այն մասին,  որ Մարկը երգարվեստը դիտարկում  է բարձր արժեհամակարգի տեսանկյունից: 
 
Մարկ Հայրապետյանը սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, միաժամանակ ակտիվորեն ստեղծագործում է, մասնակցում համերգային տարբեր նախագծերի, որոնցից հատկանշական է, օրինակ, Առնո Բաբաջանյանին նվիրված համերգային երեկոն: Մարկն ընդգրկված է եղել նաև Ռոբերտ Ամիրխանյանի համերգային խմբում: 
 
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Մարկի նոր երգի տեսահոլովակի յութուբյան պերմիերան. <Սիրեցի քեզ> երգը սևակյան մի քանի բանաստաղծությունների համադրությամբ է ստեղծվել: 
 
Մարկը կատարում է ոչ միայն իր գրած երգերը, այլև համաշխարհային հիթեր՝ երաժշտասեր հանրությանը ներկայացնելով իր մեկնաբանությունը, կատարողական իր ոճն ու ձեռագիրը:  
 
Մարկ Հայրապետյանը նոր ստեղծագործություն է գրել՝ նվիրված  արցախյան 44-օրյա պատերազմի հերսների հիշատակին: Երաժշտության, ինչպես նաև խոսքերի հեղինակը ինքն է:
 
Երգի յութուբյան պրեմիերան 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play