Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած. ՀՀ ԱԻՆ


Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած. ՀՀ ԱԻՆ

  • 22-10-2021 15:57:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։  
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․Վ․, ծնված 1991 թ.) և «ZIL»  (վարորդ՝ Ա․Պ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
 
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում արգելափակված ուղևոր Ռ․Ղ․-ին (ծնված 1996 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play