Հիշատակի արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՀՀ ՊՆ


Հիշատակի արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՀՀ ՊՆ

  • 26-10-2021 09:35:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: 
 
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ 
 
Անցկացվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին և կատարած սխրանքը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն